«Ինտերի» կիսապաշտպանության առաջատար Հենրիխ Մխիթարյանը շարունակում է վերականգնողական գործընթացը՝ հոկտեմբերի վերջին ստացած մկանային վնասվածքից հետո։
Այսօրվա դրությամբ (նոյեմբերի 10), նրա ապաքինումն ընթանում է ըստ նախատեսված գրաֆիկի, սակայն նա դեռևս բաց կթողնի միլանյան ակումբի մի քանի կարևոր հանդիպումներ։
Հիշեցնենք, որ 36-ամյա հայ ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Ա Սերիայի «Նապոլիի» դեմ սկզբունքային խաղում։ Բժշկական հետազոտությունը հաստատել էր մկանային վնասվածք, որի վերականգնման համար սովորաբար պահանջվում է մոտ մեկ ամիս։
Վնասվածքի պատճառով Մխիթարյանն արդեն բաց է թողել թիմի վերջին հանդիպումները և ստիպված կլինի բաց թողնել նոյեմբերյան ամբողջ խաղացանկը, ներառյալ միլանյան դերբին և Մադրիդի «Ատլետիկոյի» հետ կայանալիք հանդիպումը Չեմպիոնների լիգայում։
Ըստ իտալական մամուլի կանխատեսումների՝ Մխիթարյանը թիմային մարզումներին կփորձի վերադառնալ նոյեմբերի 20-ից հետո։ Եթե վերականգնումն ընթանա առանց բարդությունների, նրա վերադարձը խաղադաշտ սպասվում է նոյեմբերի 30-ին կայանալիք «Պիզայի» դեմ գավաթային խաղում կամ դեկտեմբերի սկզբի Ա Սերիայի հանդիպումներին։
Աղբյուրը՝ Armsport.am:









