ՀՀԿ փոխխոսնակ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը գրում է․
«ԱԺ գլխավոր աթոռին լղոզված մարդակերպ թափոնը, ով ժամանակին իմ տան մուտքի մոտ հերթապահում էր, որ Խաչատուր Սուքիասյանի կողմից ծննդյանս առիթով նվեր փոխանցի, կամ աղերսում էր ինձ փրկել նրան մեծ-մեծ բլթցնելու համար Առաքել Մովսիսյանի( aka Շմայս ) իրավացի զայրույթից, այսօր բարբաջել է Սերժ Սարգսյանի ցավացրած հարցազրույցի առիթով՝ դատարկությունից զրնգուն իր գանգատուփին համապատասխան լոթիությամբ։
Տեսքով երկոտանի սույն արարածի տորիչելյան դատարկությունը հայ քաղաքական կյանքի թշվառության համախտանիշ է։
TEMU-ի առաքանիների պենոպլաստը եւ ԱԺ ամբիոնի խոսափողի սպունգը սրանից ավելի մեծ խելք եւ բարոյականություն ունեն։
Ժամանակը մոտեցնում է դրա անփառունակ քաղաքական գոյության անխուսափելի վախճանը։ Եւ այդ ժամանակ աշխարհի երեսին չի լինելու գեթ մեկ խորշ, որ կփրկի սրան հանրային պարսավանքից եւ մարդկանց արդարացի զայրույթից։
Չմոռանաք նաեւ, որ ինչ-ինչ, բայց սրա նմաններին անխնահ օգտագործելու եւ դեն շպրտելու մեծ վարպետ է նաեւ Փաշինյանը։ Քեզ տեսնեմ, Նիկոլ»։