Ռուսաստանը և ԱՄՆ-ն շարունակում են երկկողմանի երկխոսությունը, սակայն ոչ այնքան արագ, որքան ցանկալի է, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցի ընթացքում։
«Մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու՝ խառնաշփոթը մաքրելու համար: Նոր վարչակազմի կողմից հենց սկզբից մենք զգացինք երկխոսությունը վերսկսելու պատրաստակամություն», - նշել է նա։
Լավրովը հիշեցրել է, որ գարնանն անցկացվել են խորհրդակցությունների երկու փուլ, որոնց ընթացքում ձեռք են բերվել մի շարք համաձայնություններ դիվանագիտական առաքելությունների կենսապայմանների բարելավման վերաբերյալ։
Աղբյուրը՝ Tert.am









