Foto

18-ամյա տղան ծայրաhեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նազարբեկյան փողոցի շենքերից մեկի բակում վիրավոր քաղաքացի է ընկած: 
 
Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է և նշված շենքի բակում գազատար խողովակի վրա հայտնաբերվել է երիտասարդ տղա, ում  Երևանի  շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն: 
  
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում էլ պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը նշված շենքի բնակիչ 18-ամյա Հրայր Գ.-ն է, ով 4-րդ հարկից կամ անգուշաբար վայր է ընկել, կամ ինքնասպանություն գործելու նպատակով իրեն նետել է: 
 
Այդ տեղեկությունը քննչական բաժնում պարզվում է: