Foto

«Սպառողականությանը միայն հոգևոր արժեքայնությամբ ու կառավարելի կենցաղայնությամբ է հնարավոր հակադրվել»

Քիչ առաջ դիտում էի Նարեկի Կարապետյանի ու Թաքեր Կարլսոնի հարցազրույցը, որտեղ մի շատ կարևոր միտք հնչեց. «քրիստոնեական արժեքաբանության համար պայքարում հայերը՝ մենք, Քրիստոսի պես պատրաստ ենք ինքնազոհողության, քանի որ քրիստոնեականության արժեքները մեր ինքնության հենասյուներն են: Եվ դա ապացուցում են այսօր բանատարկված Սրբազաններն ու եկեղեցու պաշտպանները»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանը։

«Հենց այս թեզն էլ կարող է քաղաքակրթական ու արժեքաբանական ուղղորդիչ ու գաղափարական հենք դառնալ քաղաքական նոր միավորի համար:
Սպառողականությանը միայն հոգևոր արժեքայնությամբ ու կառավարելի կենցաղայնությամբ է հնարավոր հակադրվել»,– գրել է նա։