Foto

Էրդողանը այցով մեկնել է Ադրբեջան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 8-ին այցով մեկնել է Ադրբեջան, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում Էրդողանի պատվին պատվո պահակախումբ է կազմվել։

Թուրքիայի նախագահին դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովը, փոխարտգործնախարար Սամիր Շարիֆովը, Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և այլ պաշտոնատար անձինք։