Foto

Հայաստանն ի վիճակի չէ բալանսավորված տնտեսական հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ․ փորձագետ

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրում է․

«2024 թ. Հայաստանը Թուրքիայից ներմուծել է 336 մլն ԱՄՆ դոլարի ապրանք, մինչդեռ արտահանումը չի հասել անգամ 0,5 մլն դոլարի:

Անգամ փակ սահմանների պայմաններում իրականացվող հայ-թուրքական առևտրաշրջանառության տվյալները վկայում են՝ Հայաստանն ի վիճակի չէ բալանսավորված տնտեսական հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ:

Չունի դրա ներուժը:

Ու առաջիկայում դժվար էլ ունենա՝ հաշվի առնելով երկրի ինտենսիվ ապաինդուստրիալիզացումը, առևտրի և ծառայությունների սեգմենտների գերիշխումը տնտեսության կառուցվածքում:

Առավել ևս այս պատկերը կսրվի սահմանների բացման դեպքում, երբ թուրքական առևտրատնտեսական էքսպանսիան կվերածվի արդյունավետ գեոռազմավարական գործիքի:

Չափազանց վաղ է, հետևաբար, այսօր խոսել սահմանների բացման մասին՝ բերելով այն արտաքին քաղաքականության օրակարգի կենտրոն:

30%-ով ՀՆԱ ակնկալվող աճը հերթական միֆն է, որը անգամ եթե քանակապես ապահովվի, որակապես իր հետևից բերելու է անվտանգային բազում ռիսկեր՝ մսխելով ազգային տնտեսության վերջին մնացորդները:

Բացառապես սեփական արդյունաբերական բազայի զարգացման պարագայում սահմանների բացումը կարող է դրական արդյունք ապահովել»։