Foto

Պուտինը հանձնարարել է պատրաստվել միջուկային փորձարկումների նախապատրաստման մեկնարկին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է պատրաստվել միջուկային փորձարկումների նախապատրաստման մեկնարկին։

Նոր Երկրում գտնվող հրաձգարանի վիճակը թույլ է տալիս սեղմ ժամկետներում միջուկային փորձարկումներ անցկացնել, հայտնել է ՌԴ ՊՆ ղեկավար Անդրեյ Բելոուսովը ՌԴ նախագահի՝ Անվտանգության խորհրդի անդամների հետ խորհրդակցության ժամանակ:

Բելոուսովը նաև հայտնել է, որ ԱՄՆ-ն պլանավորում է հրթիռներ տեղակայել Եվրոպայում, որոնց թռիչքի տևողությունը Գերմանիայից մինչև ՌԴ-ի կենտրոնական հատված կտևի 6-7 րոպե։