Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ձորագյուղ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են 100 մետր երկարության հենապատի և կամրջի կառուցման աշխատանքները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Ձորագյուղի 4-րդ փողոցում կառուցվող հենապատի և կամրջի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 31 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են դեռևս 2024 թվականի դեկտեմբերին և 2025 թվականի նոյեմբերի 4-ի դրությամբ իրականացվել շուրջ 60 տոկոսով։
Շինաշխատանքները, որոնք իրականացնում է «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ն, նախատեսվում է ավարտել 2025 թվականի ընթացքում։









