Foto

Երևանում տղամարդը տան հետնամասի դուռը բացել ու գողացել է զարդեր, թղթադրամներ. նա ձերբակալվել է

Նոյեմբերի 4-ին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունն իրացվեց ժամը 19.35-ին: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:


Երևանի քրեական ոստիկանները Առինջի Դուրյան թաղամասում, բնակարանային գողություն կատարելու կասկածանքով, ձերբակալեցին և իր վարած «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ վարչություն տեղափոխեցին Ջերմուկ քաղաքի բնակիչ 33-ամյա տղամարդու:
Նա խոստովանեց, որ մոտ մեկ ժամ առաջ նույն թաղամասի 6-րդ փողոցի մի տան հետնամասի դուռը հարմարեցված առարկայով բացել ու գողացել է զարդեր, այլ իրեր ու թղթադրամեր։

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում տանտիրոջից ընդունվեց հաղորդում։
Պարզվեց, որ Ջերմուկի 33-ամյա բնակիչը գողացել է ոսկյա և արծաթյա ավելի քան 30 զարդ, այլ իրեր, ինչպես նաև արտարժույթով թղթադրամներ։
Գողոնը հայտնաբերված է։


Տղամարդը խոստովանել է նաև, որ այս տարվա սեպտեմբերից առ այսօր ապօրինի մուտք է գործել մայրաքաղաքում գտնվող ևս հինգ առանձնատուն, որոնցից չորսից, իր կամքից անկախ հանգամանքներում, հեռացել է ձեռնունայն:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Աբովյանի քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են: