Foto

«Նոայի» խաղով պայմանավորված հանրային տրանսպորտը կաշխատի մինչև 00:15

«Նոա»-«Սիգմա Օլոմոուց» խաղն ՈւԵՖԱ-ի կողմից նշանակվել է Եվրոպական կենտրոնական ժամանակով 18:45, իսկ Երևանի ժամանակով 21:45։

Այդ իսկ պատճառով Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի հարակից երթուղիներով տեղաշարժվող բոլոր ավտոբուսները (№7, 13, 15, 18, 29, 40, 41, 50, 55, 74, 99) կաշխատեն մինչև ժամը 00:15։ Հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից։

Հայաստանի գործող չեմպիոնը նաև շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետարանին՝ ակումբին ընդառաջելու և ֆուտբոլային խաղը կարևորելու համար։