Foto

Ես նմա՞ն եմ մի մարդու, որ Աստծուն կվաճառի որևէ բանով. Տեր Տարոն

Տեր Տարոնը վստահեցնում է, թե ինքը նման չի մարդու, որն Աստծուն կվաճառի որևէ բանով։

Լրագրողն այսօր նրան հարց տվեց՝ ի՞նչ են նրան խոստացել, որ դեմ դուրս գա եկեղեցուն։

«Ես նմա՞ն եմ մի մարդու, որ Աստծուն կվաճառի որևէ բանով»,- արձագանքեց նա։

Տեր Տարոնն ասաց, թե Աստված իրեն այնքան միտք է տվել, որ կարողանում է ինքն իր որոշումները կայացնել։

«Ամեն մարդ էլ սխալական է, ես էլ կարող եմ սխալ գործել, բայց ես չեմ վախենում իմ սխալը բարձրաձայնելուց, դրա համար ներողություն խնդրելուց»,- ասաց նա։