Առերևույթ հանցագործության դեպքի վերաբերյալ հաղորդումը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ հաղորդմանն օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել։ Անհրաժեշտության դեպքում լրացուցիչ տեղեկատվություն կտրվի։
Այս մասին 24 News-ին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:
Նշենք, որ hraparak.am-ը հայտնել էր, որ ԱԱԾ աշխատակիցները գիշերը մտել են Էջմիածնի քիմիկների զորամաս, կան բերման ենթարկվածներ, որոնց թվում բարձրաստիճան զինվորականներ:
Հասմիկ Սարգսյան
 
                 
                                








