Foto

ԱՄՆ-ում անօրինական պահվող երեխան վերադարձվեց Հայաստան

Փաստաբան Աշխեն Դաշյանը գրել է.

«ԱՄՆ-ում անօրինական պահվող երեխան վերադարձվեց Հայաստան՝ մորը, ով ամիսներ շարունակ զրկված էր երեխայի ձայնը լսելուց, որովհետև հայրը գտնում էր, որ երեխային պետք է օտարել մորից, երեխան պետք է մոռանա մորը և Հայաստանը՝ այդ կերպ հոգեբանական բռնություն կիրառելով։

Մինչդեռ Կալիֆորնիայի բարձր դատարանը ոչ միայն բավարարեց մեր հայցը՝ երեխային վերադարձնելու, այլև նիստով բավարեց մեր երկու միջնորդությունները՝

1. անհապաղ ուժ տվեց իր որոշմանը,

2. հանձնարարեց ԱՄՆ դատախազությանը և ոստիկանությանն ապահովել երեխայի և մոր անվտանգությունը՝ մինչև օդանավակայան:

Այսօր երեխան և մայրը արդեն Հայաստանում են՝ միասին և ապահով:

Հ .Գ . Ի դեպ՝ ԱՄՆ դատարանում այս հարցը լուծվեց երկու դատական նիստով՝ 25 օրվա ընթացքում, իսկ նույնանման հարցերը ՀՀ դատարանում քննվում են 1- 3 տարում, երբ այդ մասին զրուցեցինք ԱՄՆ մի դատավորի հետ, նա ասեց, որ ԱՄՆ դատարաններն ավելի մատչելի են ժողովրդի համար, իսկ Հայաստանում տարածված է դատական բյուրոկրատիան»: