Foto

Ռուբեն Վարդանյանի նոր փաստաբան է նշանակվել Էմիլ Բաբիշովը

Բաքվում շարունակվել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունը:

Բաց դատական ​​նիստում Ռուբեն Վարդանյանին նոր փաստաբան է նշանակվել Էմիլ Բաբիշովը, որն Ադրբեջանի փաստաբանների ասոցիացիայի անդամ է:

Արցախի նախկին պետնախարարն առարկություն չի հայտնել նոր փաստաբանի հետ կապված Բաքվի դատարանի որոշման դեմ։

Աղբյուրը՝ aysor.am