Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ առաջիկա օրերին լեռնային մի շարք շրջաններում կտեղա առաջին ձյունը:
Հոկտեմբերի 28-ի և 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հոկտեմբերի 29-ի ցերեկը առանձին շրջաններում, 30-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Հոկտեմբերի 30-ի գիշերը առանձին լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն թաց ձյան, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով։
Քամին՝ հարավարևմտյան, 25 մ/վ, հոկտեմբերի 29-ի առանձին շրջաններում հնարավոր է նաև քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 29-30-ը կնվազի 6-9 աստիճանով, նոյեմբերի 1-2-ը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։









