ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց, որ այսօր լինելու են օդանավակայանում՝ դիմավորելու Մասիսի քաղաքապետ, «Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանին։
«Մենք այսօր լինելու ենք օդանավակայանում, թե ինչպես կվարվի իրավապահ համակարգը, որն այս պահին ծառայում է ընդդիմախոսներին լռեցնելու համար, չգիտեմ»,-ասաց Մամիջանյանը։
Հարցին, թե հնարավո՞ր է, որ «Պատիվ ունեմ»-ը փոխի վարչապետի իր թեկնածուին՝ Մամիջանյանն արձագանքեց, թե իրենց համար ոչինչ չի փոխվելու իմպիչմենթի գործընթացում.
«Մենք նույն ուժով և նույն տրամաբանությամբ շարժվում ենք առաջ»։









