Հանրապետության տարածքում հոկտեմբերի 26-ի և 29-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 27-28-ը և 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին արևմտյան՝ 2-5մ/վ: Այս մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում հոկտեմբերի 27-28-ը և 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հոկտեմբերի 26-ի և 29-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև։









