Foto

Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ հրդեհ է բռնկվել Ազատավան գյուղի մշակույթի տանը

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատավան գյուղում տուն է այրվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտաշատի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Տարածքը սահամնազատել են նույն վաշտի ավագ պարեկ Տարոն Վարդանյանը և կրտսեր պարեկ Հայկ Հարությունյանը։ Հրշեջ փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։ Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի նախկին մշակույթի տանը կից շինությունում, այրվել են տախտակներ և գույք։

Հրդեհի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։