Ադրբեջանը պատրաստ է ռուսական ապրանքները հասցնել Հայաստան, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Երկու օր առաջ ադրբեջանական կողմը մեզ հաստատեց ադրբեջանական երկաթուղիներով ռուսական ապրանքները Ադրբեջանի տարածքով Հայաստան տեղափոխելու հնարավորությունը։ Այս առումով մենք նույնպես շատ հետաքրքիր առաջընթաց ենք գրանցել։ Ներկայումս «Ռուսական երկաթուղիները» տարածաշրջանի իր գործընկերների հետ միասին քննարկում են այդ բեռնափոխադրումների կազմակերպման հարցերը։ Միաժամանակ, մենք համապատասխան հանձնարարականներ ենք տվել գյուղատնտեսության նախարարությանը՝ այս նոր լոգիստիկ երթուղին մշակելու համար», – լրագրողներին ասել է Օվերչուկը։
Նա նաև նշել է, որ Հյուսիս-Հարավ միջանցքի ադրբեջանական հատվածի կառուցման գործում Ադրբեջանի առաջընթացը հստակ տեսանելի է։
Աղբյուրը՝ 24news.am









