Իտալիայի ֆուտբոլի առաջնության 8-րդ տուրում Միլանի «Ինտեր»-ը հյուրընկալվել էր «Նապոլի»-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման մեկնարկից 32 րոպե անց Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով փոխարինվեց:
«Նապոլի»-ին հաջողվեց հաղթանակի հասնել 3:1 հաշվով: «Ինտեր»-ի միակ գնդակը 11 մետրանոց հարվածով խփեց Հաքան Չալհանօղլուն:
Այս տուրից հետո «Ինտեր»-ը «Սերիա Ա»-ի մրցաշարային աղյուսակում նահանջեց երկու հորիզոնականով և այժմ 4-րդն է:









