Foto

Պապոյանը սխալվում է. Հայաստանը Գլոբալ ինովացիոն ինդեքսի 60-յակում առաջին անգամ չէ. Civilnet

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կառավարության հոկտեմբերի 23-ի նիստին հայտարարել է, թե Հայաստանը Գլոբալ ինովացիոն ինդեքսում առաջին անգամ զբաղեցրել է 60-ից ցածր հորիզոնական։ Գրում է Civilnet-ը:

«Գլոբալ ինովացիոն ինդեքսն է հրապարակվել, Հայաստանն առաջին անգամ իր պատմության մեջ վաթսունյակում է հայտնվել», – ասել է Պապոյանը՝ նշելով, որ դա նշանակում է, որ արտադրողականության, տեխնոլոգիաների, գիտելիքի, ենթակառուցվածքների վրա պետությունն ու հասարակությունը բավարար ջանքեր են գործադրում, և այստեղ բավարար զարգացումներ կան։

#CivilNetCheck-ն ուսումնասիրել և պարզել է, որ հակառակ Գևորգ Պապոյանի պնդմանը՝ առաջին անգամ չէ, որ Հայաստանը այս ինդեքսում գտնվում է առաջին 60-ում։

Գլոբալ ինովացիոն ինդեքսի մասին

Գլոբալ ինովացիոն ինդեքսը (GII) ստեղծվել է 2007թ. Միջազգային հեղինակավոր INSEAD բիզնես դպրոցի նախաձեռնությամբ։ Նույն տարում հրապարակվել է առաջին զեկույցը՝ ընդգրկելով 107 երկիր, այդ թվում՝ Հայաստանը:

2012-ից ծրագրին միացել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը (WIPO)՝ դարձնելով GII-ն հեղինակավոր միջազգային չափիչ։ GII-ն գնահատում է երկրների նորարարական ներուժը՝

հիմնվելով գիտական, տեխնոլոգիական, կրթական և տնտեսական ցուցանիշների վրա։ Գլոբալ ինովացիոն ինդեքսի մեթոդաբանությունը հիմնված է երկու հիմնական ենթաինդեքսների վրա՝ ինովացիոն ներդրումների (Innovation Input Sub-Index) և ինովացիոն արդյունքների (Innovation Output Sub-Index)։

GII-ի մեթոդաբանությունը ժամանակ առ ժամանակ թարմացվում է, սակայն հիմնական կառուցվածքը՝ երկու ենթաինդեքսներով, պահպանվում է՝ ապահովելով տվյալների համեմատելիությունը տարիների ընթացքում։

Ավելին՝ սկզբնաղբյուրում: