Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է ԿԶՆԱԿ (Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն) հիմնադրամի կրթական նորությունների և հետազոտության վարչության պետ Լիլիթ Մկրտչյանին բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու որոշումը։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Մանկավարժական համալսարանի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից։
Համալսարանի հանրության հետ կապերի վարչությունից նաև հայտնեցին, որ որոշումն ուժի մեջ է մտնելու հոկտեմբերի 29-ից:
Ավելի վաղ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել էր, որ Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի լիազորությունները կասեցվել են՝ հաշվի առնելով Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հարուցված քրեական վարույթի շրջանակներում նրան առաջադրված մեղադրանքները։