Անգլիական «Reuters» միջազգային լրատվական գործակալությունը հոկտեմբերի 14-ից 22- ն ընկած ժամանակահատվածում տնտեսագետների շրջանում հարցում է անցկացրել Թուրքիայում սպասվող գնաճի վերաբերյալ։ Տնտեսագետների մեծ մասը նշել է, որ 2025-ի և 2026-ի ավարտին Թուրքիայում գնաճը կլինի ավելի բարձր, քան կանխատեսել է Թուրքիայի կառավարությունը։
Ըստ հարցման արդյունքների՝ 2025-ի վերջին գնաճը կկազմի 31.3%, 2026-ին էլ կնվազի՝ հասնելով 23%-ի։ Իսկ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կանխատեսել է, որ գնաճը 2025-ի վերջին կկազմի 28.5%, 2026-ի վերջին կնվազի՝ հասնելով 16%-ի։ Իսկ Թուրքիայի Կենտրոնական բանկը գնաճի համար որպես միջանկյալ նպատակ 2025-ի համար սահմանել էր 16%, իսկ 2027-ին՝ 9%։
«Reuters»-ի հարցման համաձայն՝ ստացվում է, որ Թուրքիայում գնաճը կգերազանցի Թուրքիայի կառավարության կանխատեսումները։









