Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ ինքն է խափանել Թրամփի և Պուտինի հանդիպումը։
«Ռուսական էներգակիրների նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել։ Հունգարիայում հանդիպում չի լինի առանց Ուկրաինայի։ Եվ մինչ այժմ՝ «Տոմահավկ» հրթիռներ չեն արձակվել։ Ահա թե ինչ արդյունք է եղել իմ և Թրամփի հանդիպումից հետո։ Կարծում եմ՝ վատ չէ», - ասել է նա։
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան ՌԴ-ին հարվածելու համար երբեք չի օգտագործել ամերիկյան հեռահար զենքեր։
«Եթե Ուկրաինան հեռահար զենքերով հարվածներ հասցնի Ռուսաստանին, պատասխանը կլինի ցնցող։ Մենք կարող ենք հարվածներ հասցնել մեր սեփական հեռահար զենքերով՝ 150-3000 կմ հեռավորության վրա», - ասել է նա։