Foto

Երևանի, Գյումրիի ու Փարաքարի ընտրություններում խայտառակ պարտությունից հետո՝ ՔՊ-ն իր ամբողջ «աստղաբույլով» անցել է նոր ապօրինությունների. Գևորգ Ստեփանյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գեւորգ Ստեփանյանը գրում է.
 
Երևանի, Գյումրիի ու Փարաքարի ընտրություններում խայտառակ պարտությունից հետո՝ ՔՊ-ն իր ամբողջ «աստղաբույլով» անցել է նոր ապօրինությունների։
 
Ընտրված քաղաքապետերին ձերբակալելով, խմբակը ցանկանում է իբր «վախի» մթնոլորտ տարածի սպասվող Վաղարշապատի ընտրություններին ընդառաջ։
 
Չի՛ ստացվելու, պետությունը ու քաղաքացիներին թալանելու համը մնալու է բերաններումդ։
Էջմիածինը ՔՊ-ական քաղաքապետ չի՛ ունենալու անկասկած։