Foto

Վրաստանի կրթության նախարարը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Վրաստանի կրթության նախարար Գիվի Միկանաձեն պաշտոնական այցով Հայաստան կժամանի հոկտեմբերի 20-21-ը, հայտնում է Sputnik Գրուզիան։

Այցի հիմնական նպատակն է ամրապնդել երկրների միջև կրթական և գիտական կապերը և ընդլայնել համագործակցությունը համատեղ նախագծերի իրականացման գործում։

Գիվի Միկանաձեն կհանդիպի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։