Foto

ՔԿ-ի հրապարակած լուսանկարում երևացող դիվանագիտական անձնագրի ժամկետը լրացել է յոթ տարի առաջ. Radar

Արագածոտնի թեմում խուզարկությունից հետո ՔԿ-ի հրապարակած լուսանկարում երևացող դիվանագիտական անձնագրի ժամկետը լրացել է յոթ տարի առաջ։

Radar Armenia-ի հարցմանը ի պատասխան՝ ԱԳՆ-ն հայտնել է, որ անձնագիրը, որը նյութական ապացույցների մաս է կազմում, վաղուց անվավեր է։ Այն տրվել է դեռևս 2013 թվականին և ժամկետը լրացել է յոթ տարի առաջ։