Foto

Իշխանության ցանկացած թև կամա թե ակամա պատասխանատվություն են ստանձնում Հայ Առաքելական Եկեղեցու դեմ գործողություններում. Աբրահամյան

Մայր Աթոռի դեմ վճռական գործողություններից առաջ իշխանության քայլերը բավականին նյարդային են: Այս մասին գրել է Տիգրան Աբրահամյանը.

«Փաշինյանը գիտակցում են, որ նման արկածախնդրությունը ներսում էլ միանշանակ չի կարող ընկալվել:

Որոշներ, միգուցե, Աստվածավախ են, ոմանք զգուշանում են, իսկ շատերն էլ կարծում են, որ սա իշխանության դեմ ներհասարակական համախմբման հիմք կդնի:

Ամեն դեպքում իշխանության ցանկացած թև` ուժայիններ, թաղապետեր, համայնքի ղեկավարներ, մարզպետներ, կենտրոնական ապարատի դեմքեր, ովքեր պաշտոնի բերումով, ազգային և քաղաքական իմաստով, կրում են Փաշինյանի արածի ու չարածի պատասխանատվությունը` Արցախի հանձնումից մինչև թուրք-ադրբեջանական ազդեցության կրում, հիմա էլ կամա թե ակամա պատասխանատվություն են ստանձնում Հայ Առաքելական Եկեղեցու դեմ գործողություններում:

Անկախ համակարգի արձագանքից իրավիճակը, ընտրության առումով, հանգրվանային է նաև իշխանության համար»: