Foto

Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 71-ամյա Ալբերտ Ա.-ն Լեռնավան գյուղում իր վարած բեռնատար ավտոմեքենան կայանել է, ապա աշխատանքներ կատարելու ժամանակ ավտոմեքենան ինքնաբերաբար առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել նրան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած «Սպիտակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիիշկների հերթապահ խումբն արձանագրել է նրա մահը: