ՀՅԴաշնակցության Բյուրոյի արձագանքը Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա վեհափառի պատվիրակի երեկվա այցին ու Մայր Աթոռի դեմ իշխանության թշնամական արշավին...
🚩ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն
Հայաստանի իշխանությունների կողմից Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումներն ու հալածանքները, ինչպես նաև հակազգային գործունեությունը, ՀՅԴ Բյուրոն գնահատում է որպես բացարձակապես անընդունելի: Անթույլատրելի ենք համարում այդ բոլորի հեղինակին արժանացնել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա.-ի հատուկ ուշադրությանը, ինչը բնականորեն առաջացրել է Սփյուռքի և Հայաստանի հայ հասարակության արդար վրդովմունքը։
Հայաստանում տեղի ունեցողը ծրագրված հարձակում է ոչ միայն Հայ Եկեղեցու, այլև հավատավոր ողջ ժողովրդի, նրա ինքնության և ազգային նկարագրի վրա, և այն երբեք չի կարելի դիտարկել որպես եկեղեցու և պետության միջև հակամարտություն։
Վերջին օրերին Հայաստանի իշխանությունների կողմից բարձրաստիճան հոգևորականների կալանավորումները և եկեղեցու թիրախավորումը դատապարտելի վարքագիծ են, որոնք հրամայական պահանջ են առաջացնում՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կաթողիկոսական աթոռների համատեղ ջանքերով պաշտպանելու՝ որպես հայ ժողովրդի կյանքում բացառիկ ազգային արժեք ներկայացնող եկեղեցին:
Մեր հորդորն է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու երկու կաթողիկոսները սերտ համագործակցությամբ և իրենց շուրջ համախմբված մեր ժողովրդի անմնացորդ աջակցությամբ՝ Հայ Եկեղեցին պաշտպանվի բոլոր տեսակի քանդիչ, հայ ժողովրդի ինքնությունը խաթարող և նսեմացնող ներքին ու արտաքին ոտնձգություններից...
ՀՅԴ ԲՅՈՒՐՈ
17 հոկտեմբեր 2025