Foto

Հրավիրում ենք ամենքիդ մասնակցելու Սուրբ Պատարագի և աղոթելու մեր սիրելի Սրբազան Հոր ու Տեր Հոր համար

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին վաղը նշում է չորս Ավետարանիչների տոնը:

Այս առիթով, օրհնությամբ Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ՝ սկիզբը ժամը 10:00-ին:

«Հրավիրում ենք ամենքիդ մասնակցելու Սուրբ Պատարագի և աղոթելու մեր սիրելի Սրբազան Հոր, Տեր հոր, մեր բոլոր ծնողների, քույրերի և եղբայրների, զավակների համար՝ խնդրելով Սուրբ Ավետարանիչների բարեխոսությունը»,- ասվում է Արագածոտնի թեմի տարածած հայտարարությունում։