Foto

Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվել է 30 օրով

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, 30 օրով երկարաձգել է «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր, գործարար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դատական նիստի ավարտից հետո լրագրողներիմ այդ մասին հայտնել է Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը։

Սամվել Կարապետյանը կալանավորվել էր հունիսի 18-ին։ Նրան մեղադրանք էր առաջադրվել իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար։ 

Հոկտեմբերի 13-ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է և ավելացվել են Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը)։ 

Կարապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։