Foto

Ավտովթար՝ Արարատի մարզում


Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:10-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 61-ամյա Մանվել Ա.-ն իր վարած «Chery Tiggo» մակնիշի ավտոմեքենայով Հնարբերդ-Այգեստան ավտոճանապարհի Հնաբերդ բնակավայրի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե ձողին, ապա ծառին և հայտնվել ջրատարի մոտ:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել գյուղացիներն ու ըստ նրանց հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հեթրապահ խումբը, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: