Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 14-ին Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, սառը զենք պահելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 15-ամյա մի պատանու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ծալովի դանակ: