Foto

Առաջնորդարան չեք կարող մտնել, նույն հավատքից ես էլ ունեմ, ուղղակի աշխատում ենք. ԱԱԾ աշխատակից

Չեք կարող ներս մտնել, որովհետև հենց հիմա Ազգային անվտանգության ծառայությունը  Քննչական կոմիտեի հետ միջոցառում է իրականացնում: Այս մասին Արագածոտնի առաջնորդանում ասել է ԱԱԾ աշխատակիցը:


«Մենք տարածքի անվտանգությունն ենք ապահովում: Նույն հավատքից ես էլ ունեմ, հավատացե՛ք, ուղղակի մեր ծառայության բերումով աշխատում ենք»,-հավելել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ խուզարկել են Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տունը: Նրան տարել էին  քննչական բաժին։ Այժմ նրա մոտ են ուղևորվում մի խումբ փաստաբաններ: