Ռուսաստանի առաջարկը՝ Երևանին և Բաքվին խաղաղության համաձայնագրի ստորագրման հարթակ տրամադրելու վերաբերյալ Մնում է ուժի մեջ, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Ակնհայտ է, որ մեր ծրագրերը կյանքի կոչելու համար դեռ շատ անելիքներ կան։ Մենք պատրաստ ենք Երևանին և Բաքվին տրամադրել անհրաժեշտ ողջ օգնությունը՝ մնացած տարաձայնությունները հաղթահարելու համար, այդ թվում՝ համաձայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների», - ասել է ՌԴ փոխարտգործնախարարը։
Գալուզինն ընդգծել է, որ Մոսկվան հատուկ նշանակություն է տալիս Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը: Դիվանագետը նաև նշել է Ռուսաստանի նշանակալի և արդյունավետ դերը երկու երկրների միջև հակամարտության կարգավորման գործում: