Foto

ՀՀ-ն իրականացրել է նպատակային միջոցառումներ՝ փախստական երեխաների կարիքների համար

ՄԱԿ ԳԱ 80-րդ Երրորդ կոմիտեի շրջանակներում, օրակարգի 67-րդ՝ «Երեխաների իրավունքների խթանում և պաշտպանություն» կետի ներքո ՀՀ պատվիրակությունը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ կատարելու իր միջազգային պարտավորությունները և ամրապնդելու ազգային համակարգերը՝ երեխաների իրավունքների լիարժեք և արդյունավետ պաշտպանությունն ապահովելու համար։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունը:

Ընդգծվել է, որ վերջին տարիներին Հայաստանը բախվել է լուրջ հումանիտար մարտահրավերների՝ ընդունելով 115 հազար փախստականի, այդ թվում՝ ավելի քան 30 հազար երեխայի։ Շուրջ 17 հազար բռնի տեղահանված երեխա ինտեգրվել է հանրակրթական դպրոցներում՝ ստանալով կրթական և սոցիալ-հոգեբանական աջակցություն։

ՄԱԿ և զարգացման գործընկերների հետ սերտ համագործակցությամբ՝ Հայաստանը իրականացրել է նպատակային միջոցառումներ՝ փախստական երեխաների կարճաժամկետ և երկարաժամկետ կարիքները բավարարելու համար։