Foto

Սահմանդադրության փոփոխության հարցը բացառապես ժողովրդի որոշելիքն է․Արարատ Միրզոյան

ՀՀ-ն երբևէ որևէ երրորդ կողմի առջև չի ստանձնել և չի ստանձնելու պարտավորություն փոխելու ՀՀ Սահմանադրույթունը, այս մասին ԵԱՀԿ գործող նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Դա միայն մեր քաղաքացիների որոշելիքն է և մեր ներքաղաքական օրակարգի մաս։ Այո՛, Ադրբեջանը շարունակում է այդ հարցը որպես նախապայման դնել խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Մենք այս նախապայմանը չենք ընդունում»,-ասաց նախարարը։