«Իրավունք» թերթը գրում է. «Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ նրա ընտանիքի հանդեպ ճնշումները անցել են ստվերային փուլի։ Մասնավորապես, տեղի աղբյուրների համաձայն, Ղուկասյաններին 24/7 գրաֆիկով հսկում են իրավապահները` քաղաքացիական հագուստով եւ աչքի չընկնող մեքենաներով։
Ասում են, նրանք շատ դժգոհ են, քանի որ ոչ մի կրիմինալ բան դեռ չեն կարողանում գտնել: «Հավայի պոչներին են նստեցրել»,- դժգոհել են նրանք մտերիմների շրջանում։