«Ինտեր Մայամին» MLS-ի կանոնավոր առաջնության տնային խաղում հաղթանակ է տարել «Ատլանտա Յունայթեդի» նկատմամբ: Ֆորտ Լոդերդեյլում կայացած հանդիպումն ավարտվել է 4:0 հաշվով: Դուբլի հեղինակ է դարձել Լիոնել Մեսսին, մեկական գոլ են խփել Լուիս Սուարեսը և Ժորդի Ալբան:
38-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին սահմանել է MLS-ի նոր ռեկորդ՝ դառնալով լիգայի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով կանոնավոր առաջնության ընթացքում ինը տարբեր խաղերում խփել է մեկից ավելի գոլ (դուլ կամ ավելին):
Ուրուգվայի հավաքականի և «Ինտեր Մայամիի» 38-ամյա հարձակվող Լուիս Սուարեսը խփել է իր կարիերայի 600-րդ գոլը: Նրա գոլերի վիճակագրությունն ըստ թիմերի հետևյալն է.
- «Բարսելոնա»՝ 198 գոլ
- «Այաքս»՝ 111 գոլ
- «Լիվերպուլ»՝ 82 գոլ
- Ուրուգվայի հավաքական՝ 69 գոլ
- «Ինտեր Մայամի»՝ 42 գոլ
- «Ատլետիկո»՝ 34 գոլ
- «Գրեմիո»՝ 29 գոլ
- «Նասիոնալ»՝ 20 գոլ
- «Գրոնինգեն»՝ 15 գոլ
Սուարեսը «Ինտեր Մայամիում» հանդես է գալիս 2024 թվականի հունվարից, և նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:
«Ինտեր Մայամին» 62 միավորով զբաղեցնում է Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը, մինչդեռ «Ատլանտա Յունայթեդը» 27 միավորով 14-րդ տեղում է:
Աղբյուրը`ArmSport.am