Պորտուգալիայի ազգային հավաքականը Լիսաբոնի «Ժոզե Ալվալադե» մարզադաշտում կայացած աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի խաղում 1:0 հաշվով առավելության հասավ Իռլանդիայի նկատմամբ։
Հանդիպման միակ գոլը խփվեց լրացուցիչ ժամանակում. 90+1-րդ րոպեին Ֆրանսիշկու Տրինկաուի փոխանցումից հետո աչքի ընկավ կիսապաշտպան Ռուբեն Նևեշը։
Հարկ է նշել, որ պորտուգալացիների առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն 75-րդ րոպեին չկարողացավ իրացնել մրցավարի նշանակած 11-մետրանոցը։
Այս հաղթանակից հետո Պորտուգալիան 7 միավորով գլխավորում է F խմբի մրցաշարային աղյուսակը, իսկ Իռլանդիան 2 միավորով մնում է վերջին տեղում։
Հոկտեմբերի 14-ին Պորտուգալիան կմրցի Հունգարիայի, իսկ Իռլանդիան՝ Հայաստանի հավաքականների հետ։
Աղբյուրը`ArmSport.am