Foto

Այսօր ծանրամարտի աշխարհի առաջնությունում պայքարի մեջ կմտնեն Սիմոն Մարտիրոսյանն ու Գարիկ Կարապետյանը

Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ավարտին է մոտենում ծանրամարտի աշխարհի առաջնությունը։

Հոկտեմբերի 10-ին պայքարի մեջ կմտնեն 110 կգ քաշային ծանրորդները:Հայաստանի ընտրանու կազմում այս քաշային կարգում մեդալների համար կպայքարեն Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե, աշխարհի և Եվրոպայի կրկնակի ոսկե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանն ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գարիկ Կարապետյանը:

Ծանրորդների մրցելույթները կմեկնարկեն Երևանի ժամանակով 21:30-ին: