Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը, որն անկախ Հայաստանի պատմության ընթացքում ծանրամարտի աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ նվաճած առաջին մարզիկն է, հայտարարել է «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի ստեղծման մասին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հիմնադրամը կոչված է խթանելու առողջ կենսակերպը Հայաստանում, զարգացնելու սպորտային ենթակառուցվածքները և ներգրավելու հասարակության բոլոր շերտերին ֆիզիկական ու հոգեբանական զարգացման համապարփակ գործընթացում։
Նազիկ Ավդալյանը, որը միջազգային հարթակներում նվաճած իր հաղթանակներով դարձել է ոգեշնչման աղբյուր հազարավոր հայերի համար, վստահ է, որ սպորտը ոչ միայն մարմնի, այլև հոգու ուժի ձևավորում է։
«Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր երեխա, երիտասարդ կամ մարզիկ պետք է ունենա հավասար հնարավորություն զարգանալու, ուժեղանալու և հաղթելու՝ անկախ ապրուստի պայմաններից կամ բնակության վայրից»,-ասել է նա:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։