Foto

Մինչև ՔՊ-ական կառավարումը ՀԷՑ-ում հայտնաբերվել է 95.000 կՎտ/ժամ հավելագրում

«Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը գրում է․

«ՀԷՑ-ի ժամանակավոր ՔՊ-ական կառավարիչը տվյալ է հրապարակել, որ ընկերությունում հայտնաբերել է 8.320 կՎտ/ժամ հավելագրում ։ ՔՊ-ական մի քանի թերթ էլ հուզիչ մտքեր են գրել՝ «վերջապես բան են գտել» իրենց կարծիքով։

Գիտե՞ք, մինչև ՔՊ-ական կառավարումը, ՀԷՑ-ում ինչքանի հավելագրում ենք հայտնաբերել 2025 թվականին։

Պատասխան՝ 10 անգամ շատ՝ 95.000 կՎտ/ժամ»։