Foto

Ադրբեջանում «Զանգեզուր» երգ են ստեղծել. «Զանգեզուրը» ներկայացնել՝ «հաղթանակի ճանապարհի» վերջնակետ

Մինչ Հայաստանում, «խաղաղության բերկրանքը վայելելով», ոմանք փորձում են հրաժարվել Արարատի նույնիսկ խորհրդանշական լիցքից, ինչպես ասում են՝ «սուրբ տեղը դատարկ չի մնա». այս մասին գրում է  իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Վերջերս Բաքվի բարբարոսական վարչախմբի պետական կառույցներից մեկի աջակցությամբ ինչ-որ ադրբեջանական ՀԿ-ի կողմից ստեղծվել է, այսպես կոչված, «Զանգեզուր» երգը և դրա տեսահոլովակը՝ նաև Հայաստանի Հանրապետության տարբեր վայրերից տեսանյութերի օգտագործմամբ։

Համաթուրանական ծավալապաշտութան տխրահռչակ «ոգով» գրված այս ագրեսիվ «երգում» ոչ միայն չեն խորշել հիշատակել Արարատ լեռը (ըստ դրանց՝ «Աղրիդաղ»), այլ նաև՝ «Զանգեզուրը» ներկայացնել որպես «հաղթանակի ճանապարհի» վերջնակետ։

Ստորև՝ ադրբեջաներենից թարգմանաբար ներկայացնում եմ այդ «երգ» կոչեցյալի սկիզբը և կրկներգը։

«Աղրիդաղից փչող քամին

Հազարավոր տարիներ ճամփա է գալիս։

Ցնծացե՛ք, Թուրանի ցեղեր,

Միավորող բազուկն է գալիս։

Ուժը՝ Երկնային Աստծուց,

Սերմը Նոյից է գալիս։

Սրտից մտնում՝ հոգու մեջ,

Պոռթկումով հոգուց է գալիս։

Ծագումը օղուզական ցեղից է,

Քաջի զավակ, քաջաց ցեղից է,

Ճանապարհը հաղթության ճամփա է՝

Զանգեզուր»։

Խտապատկերում «տեսահոլովակ» կոչեցյալի այն հատվածն է, որտեղ կադրեր են Նորավանքի ճանապարհից»։