Foto

Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները ստուգում են իրականացրել «Բևեռային ոճ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք. Երևան, Տերյան): Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:
 
Հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ, որոնք անհամատեղելի են եղել սննդամթերքի արտադրության աշխատանքի հետ։
 
Մասնավորապես՝
  • պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, որոնք կարելի էր լվանալ և ախտահանել,
  • առաստաղները և վերին ամրությունները չեն կանխարգելել կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը։
Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել են պարտադիր կատարման հանձնարարականներ, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: