Foto

Հայ հասարակության և նրա ընտրական շարժառիթների մասին. Դանիելյան

2026 թվականի ընտրությունների կոնտեքստում մի կարևոր խնդիր կա, որին ոչ ոք չի անդրադառնում։ Ինչ խավերից է բացկացած Հայաստանի հասարակությունը եւ դրանից ելնելով, որ խավն ինչ պատկերացեւմներ ունի, որ ռեգիոնում ինչ առանձնահատկություն կա, ինչ գիտակցված ու չգիտակցված շահեր կան։


Սովետական աշխարհընկալումն դեռեւ իր ազդեցությունն ունի, այսինքն կա հայ ժողովուրդ եւ հայ ժողովուրդն ունի ընդհանրական շահեր և պատկերացումներ եւ մոտավորապես նույն սոցիալական վիճակում է, սակայն իրական կյանքն այլ բան է ցույց տալիս։


Իրականում,  արդեն ձեւավորվել են սոցիալական խավեր, որոնք միմյանց հետ սահմանափակ կոմունիկացիա ունեն, սոցիալական խնդիրներն ու առաջնահերթությունները տարբեր են, անգամ մշակութաբանական տարբերություններ կան։


Բնականաբար, նրանց ընտրության շարժարիթներն էլ են տարբեր։


ՔՊ ընտրողներին կարելի է բաժանել երկու հիմնական խավի` 90-ական "ռեֆորմների" ժամանակ  սոցիալական առումով պարտվածներ, որոնք հավատում են "կոպեկ առ կոպեկ թալանածը ետ բերելու" կարգախոսին, այսինքն, նրանց ներշնչում են, որ իրենց սոցիալական թշնամին միջին խավն է, եւ երկրորդ զանգվածը, ովքեր

 սոցիալական առումով շահել են ՔՊ իշխանությունից, ՔՊ-ի  "բուրժուազիայի" խավն է։


Եթե վերջին խավի շահերը հասկանալի են, ապա առաջին հատվածը գտնվում է ռեժիմի մանիպուլյացիայի ու պատերազմի շանտաժի թիրախում։