Foto

Կապանը ճանաչվել է 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք

ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստի որոշմամբ` ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքը ճանաչվել է 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Համաձայն «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» միջազգային ծրագրի կարգի՝ Կապանում 2026 թվականին նախատեսվում է իրականացնել լայնամասշտաբ ծրագրեր: Մասնավորապես՝

  • «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի բացում,
  • ԱՊՀ երիտասարդական ֆորում,
  • ԱՊՀ երիտասարդական ճամբարներ, դասընթացներ, կլոր սեղաններ,
  • երիտասարդներին ուղղված ծրագրերի վերաբերյալ Կապան քաղաքի հնարավորությունների ներկայացում,
  • ԱՊՀ երիտասարդության հարցերի խորհրդի նիստ,
  • «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի փակում:

Նախարարությունը որոշել է մեկտեղել «ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի և 2026 թ․ Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք ծրագրի համար նախատեսված ֆինանսական և մարդկային ռեսուրսները՝ տեղական, հանրապետական և տարածաշրջանային առումով էականորեն մեծացնելով Կապանի՝ որպես ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքի տեսանելիության բարձրացմանն ուղղված ջանքերի արդյունավետությունը։