Foto

Արարատում բախվել են «Toyota»-ն և անչափահասի վարած եռանիվ մոտոցիկլը․մոտոցիկլավարին տեղափոխել են Երևան

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Բաղրամյան գյուղում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 58-ամյա Աշոտ Ա․-ի վարած «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան և 17-ամյա Ավետիք Ս․-ի վարած եռանիվ մոտոցիկլը։

Ինչպես հայտնուն է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկավարը նախ տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն, ապա «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսոչ Սահակ Թադևոսյանի, վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի և դասակի հրամանատար Սուրիկ Բարսեղյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Տիգրան Քոթանջյանը և կրտսեր պարեկ Տիգրան Վահրադյանը։

Շարունակությունը՝ սկբզբնաղբյուրում։